🖤Black leather handmade notebook / sketchbook with Marash embroidery
✅Size: A5
Raw material: high quality artificial leather
Pages: 200
Notebook case: 15 * 22 cm
🖤Սև կաշվե ձեռագործ նոթատետր/սքեթչբուք Մարաշի ասեղնագործությամբ
✅Չափս՝ Ա5
Հումքը՝ արհեստական բարձրորակ կաշի
Էջեր՝ 200
Նոթատետրի պատյանը՝ 15*22 սմ
✔️Marash Kordz (handwork of Marash) was a form of embroidery popular among the Armenians of Marash, a city in Cilician Armenia near the Mediterranean Sea. Created by weaving a surface pattern through a lattice framework of two rows, it was originally used for decorating various household textiles, usually furnishings. In Marash embroidery, we use satin-stitch and knitted stitch. This item we embroided with only one type of stitch – the knitted stitch. “Marash Embroidery” by Serik Davtyan (1978) is a widespread manual, where the drawings clearly show the ways of sewing. Knitted stitch is a way of wrapping the threads in a crossed way after the laying of the basic thread.
✔️ՄԱՐԱՇԻ ՀՅՈՒՍՎԱԾ ԿԱՐ / ՀՅՈՒՍՔԱՅԻՆ ՆԱԽՇԵՐ
«Հայկական զարդարվեստը հարուստ է հյուսքային նախշերով և այդ նախշերի անմիջական կապը իրական թելային հյուսքի հետ շատ անգամ է մատնանշվել։ Հյուսքը որպես զարդանախշ շատ հին ծագում ունի։ Եվ եթե ընդունենք, որ քարե քանդակներում իրական հյուսքեր են պատկերված, ապա հնարավորություն ենք ունենում թվագրել տվյալ կարատեսակը։ Հյուսք-հանգույցները կարատեսակի, թելային հյուսված նախշի, քարե պատկերների, մանրանկարի ձևով հայտնի են ամբողջ աշխարհում: Հայկական ճարտարապետական քանդակների, խաչքարերի, մանրանկարչության հյուսքային պատկերները բազմաթիվ են։ Կան նաև իրական հյուսքեր-հանգույցներ /քուղակար/ հայկական տարազների վրա և այլն։ Բայց Մարաշի հյուսված կարը հնարավորություն է տալիս ստանալ հին հյուսքային պատկերների գրեթե բոլոր նախշերը։ Ասեղնագործությունը թույլ է տալիս ցանկացած ժամանակ, ցանկացած կետում պահել թելը և սկսել նոր տեղից, ի տարբերություն ուղղակի թելային հյուսքի։ Ի՞նչ իմաստ ունեն, կամ ի՞նչ են պատկերում հյուսված վարդակները։ Սերիկ Դավթյանի մեկնաբանությամբ՝ դրանք ծաղիկների պատկերներ են։ Ծաղկի կառուցվածքը և հյուսված վարդակի կառուցվածքը երկրաչափական բացահայտ նմանություն ունեն, «վարդակ» և «վարդ» բառերն էլ նույն արմատը։
Վեցանկյուն կամ ութանկյուն նախշերը, վեց թերթիկով կամ ութ թերթիկով ծաղիկների ոճավորված պատկերներ են։ Գարեգին Հովսեփյանի «Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության»գրքում տեղ գտած մի նախշ, որն անմիջական կապունի Մարաշի հյուսված կարի հետ, թվագրվում է 5-րդ դարով»։
Նյութը սինթեզված է հայ ժող. արվեստի վարպետ Լ. Մխիթարյանի հրապարակումներից:
Reviews
There are no reviews yet.