Ibari Group
Ibari Group

Ibari Group

  • Yerevan AM
  • No ratings found yet!

Vendor Biography

«Իբարի» ՍՊԸ-ն անցել է զարգացման տարբեր փուլեր և կյանքի է կոչել տարբեր բրենդներ` իր առջև նպատակ ունենալով ընդլայնել արտադրությունն ու մշտապես կատարելագործել վերջիններիս որակը։

«Իբարի» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին: Հիմնադրման օրվանից, ընկերությունն իր առջև նպատակ դրեց` սննդարդյունաբերության ոլորտի հայրենական շուկայում նոր խոսք ասել և նոր որակի արտադրանք ունենալ, հետագայում դուրս գալ համաշխարհային շուկա և հայկական բարիքները հասանելի դարձնել միջազգային շուկայի սպառողներին: Այս գերագույն նպատակի համար մասշտաբային ներդրումներ կատարվեցին՝ ստեղծվեցին նոր և մրցունակ բրենդներ, ընտրվեցին որակյալ հումք ապահովվող գյուղացիակական տնտեսությունները:

Գիտակցելով, որ լավագույն արտադրանք ունենալու համար չափազանց կարևոր է բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավածությունը «Իբարի» ՍՊԸ-ի ղեկավարությունը իր նախագծերի շուրջ համախմբեց ոլորտի լավագույն մասնագետներին՝ թույլ տալով ընկերությանը քայլել ժամանակին, գիտությանը և տեղեկատվական հնարավորություններին համընթաց:

Երազանքը շատ կարճ ժամանակում իրականություն դարձավ: «Իբարի» ՍՊԸ-ն ոչ միայն գտավ իր տեղն ուրույն շուկայում, այլև տարեցտարի ընդլայնեց իր գործունեությունը արտադրելով՝ մանկական ջեմեր, մեղրեր և նռան գինի:

Այսօր «Իբարի» ընկերությունը շուկայում ներկայանում է Beak Pick ջեմերով և մուրաբաներով, Coloreat մանկական ջեմերով, Wild Hive 100% օրգանական սերտիֆիկացում ունեցող մեղրով և Rubin նռան գինով։

Առաքելություն

Հայկական բերք ու բարիքներից ստեղծել որակյալ բրենդներ և՛ թե տեղական և՛ արտասահմանյան սպառողին մատուցել առանց ԳՄՕ, առանց հավելումների և ներկանյութերի որակյալ և էկոլոգիապես մաքուր արտադրանք։

Donation

$
X