Armenian Dance Sweatshirt
Roll over image to zoom in
«Յարխուշտա» ռազմական խաղ-պարը տարածված է եղել Սասունում: Պարի անվանումն ունեցել է տարբեր մեկնաբանություններ, որոնցից մեկն այն է, որ այն նշանակում է «զենքի ընկեր»: «Յար» պարսկերեն նշանակում է «սիրեցյալ», «ընկեր», իսկ «խըշտ», «խըշտիկ»` «կարճ նիզակ», «զենք»:
Խաղ ու պար տերմինները հոմանիշներ են: «Յարխուշտան» այն խաղերից է, որոնք ներկայացնում են խաղի և պարի միջանկյալ ձևը կամ մեկից մյուսին անցնելու ընթացքը: Ռազմական այս խաղին բնորոշ են անհատների և խմբերի միջև թատերականացված մնջախաղային երկխոսությունները, մենամարտ-մրցույթը, կռվախաղը, խաղի մրցակցային ոգին, հաղթող ու պարտվող կողմերի առկայությունը:
Խաղացողները բաժանվել են երկու խմբի: Խաղի սկիզբն ավետել են մարտիկների երեք ծափերը, որոնցից հետո նրանք ուղիղ գծաշարով հարձակվել են միմյանց վրա, երեք անգամ ձեռքերը միմյանց զարկել ու նորից ետ նահանջել: Այդ ամենը կատարվել է խիստ համաչափ, ռիթմիկ, ուղեկցվել երգ ու պարով: Այդ ռիթմիկ խաղը շարունակվել է այնքան, մինչև որ կողմերից մեկն իրեն պարտված է զգացել: «Յարխուշտա» խաղացողները ռազմական տարազ և դաշույն են կրել:
Additional information
Weight | 0.2 kg |
---|
Reviews
There are no reviews yet.