G-nRP Fashion

G-nRP Fashion

  • Komitas 51, Yerevan, Yerevan, Armenia
  • No ratings found yet!

Vendor Biography

“Ջի-էն Ար Փի” նորաձևության կենտրոնը հիմնադրվել է 2013 թ.-ին Հայաստանում ՝ ք. Երևանում: Կենտրոնը զբաղվում է տղամարդու, կանացի և մանկական նորաձև և դիզայներական հագուստի անհատական և մասսայական պատվերներով:
G-n R P Fashion-ը ներկայացնում է իր նոր՝ «Dream big little one», մանկական նախագիծը, որն ուղղված է չկրկնվող ձեռագործ (handmade) մանկական ապրանքատեսակների ստեղծմանը, որոնց դեռևս դժվար է հանդիպել հայկական շուկայում:
Նախագծի հիմնական գաղափարն էր ստեղծել մի բան, որը «էմոցիոնալ համով», պայծառ, եզակի և ամենակարևորը՝ ֆունկցիոնալ և պրակտիկ տեսք կունենար:
Ծրագիրը մշակելիս առաջնորդվել են հետևյալ գաղափարներով՝👇🏼
1. 🦋Եզակիություն
Այսօր առաջարկվող մանկական ապրանքների մեջ առկա է մեծ միանմանություն: Սա էր այն հիմնական դրդապատճառը, որը ստիպեց կերտելու յուրօրինակ ապրանքատեսակներ, որոնց կողքով անցնելիս չենք լսի «սրանից տեսել եմ» արտահայտությունը։
2. Կտորատեսակը և գույները
Առաջնահերթությունն ամենաբնական և հակաալերգիկ գործվածքներն են: Գունային գամման ընտրված է՝ հիմնվելով գույների հոգեբանական ազդեցության վրա։ Նպատակն է պայծառացնել ձեր երեխաներին շրջապատող միջավայրը։
3. ✅Հասանելիություն և որակ
Հայկական արտադրանքը համարվում է բավականին թանկ, սակայն բրենդը ցանկանում է կոտրել այդ կարծրատիպը, առաջարկելով որակապես բարձր և մատչելի արտադրանք։
Նորաձևության կենտրոնի հասցեն՝ Կոմիտաս 51
Հեռ. +374 77 834 891 , +374 93 720 549։