Nareg Gagik "My Armenian Philosophy"

Nareg Gagik "My Armenian Philosophy"

  • Tatev community, Qyux Shinuhayr, mayruxi 18, Tatev, Tatev, Armenia
  • 5.00 rating from 3 reviews

Vendor Biography

Նարեկ Գագիկի Առաքելյան: Ծնվել է 1991թ. ք. Գորիսում: Հայրը՝ Գագիկ Առաքելյանը, 90ական թվականներին եղել է Արցախյան հերոսամարտի ազատամարտիկ և առաջիններից էր, ով զինակից ընկերներների հետ կազմավորել է ԱՀ Որոտանի առաջին զորամասը ( մահացել է զինծառայության մեջ, 2009թ.): Մայրը՝ Ռամելա Հայրապետյանը, մասնագիտությամբ նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակչուհի է: Ունի երկու եղբայր: 1998 – 2008 թթ. սովորել է Շինուհայրի միջնակարգ դպրոցում: Ավարտել է Շինուհայրի երաժշտական դպրոցը՝ կիթառ մասնագիտությամբ։ 2008- 2014 թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանում, մասնագիտությամբ իրավագետ-մանկավարժ է, ստացել է մագիստրոսի որակավորում, ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2015 – 2016 թթ. աշխատել է Շինուհայրի միջնակարգ դպրոցում որպես փոխարինող ուսուցիչ։ 2016 թ. ապրիլի 1 – 2016 թ. դեկտեմբերի 29-ը աշխատել է Գորիսի բժշկական կենտրոնում որպես իրավաբան։ 2017 – 2018 թթ. աշխատել է Տաթևի համայնքապետարանում որպես համայնքային նշանակության գործառույթներ համակարգող։ 2018 – 2019 թթ. աշխատել է Գորիսի պետական համալսարանում որպես օպերատոր-գիտաշխատող << Սյունիքի նյութական և հոգևոր ժառանգությունը>> ծրագրում։ 2019 – 2021 թթ. ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Հայկազ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչ է: Բանաստեղծությունների և մտքերի հեղինակ է: