Արսեն Աբրահամյանը մեր ժամանակի տաղանդավոր արվեստագետներից է։ Ստանալով ակադեմիական կրթություն կերպարվեստի բնագավառում, այնուհետև նա ուսումնասիրել է եվրոպական և սլավոնական հոգևոր գեղանկարչությունը՝ հմտանալով դրանում և ստեղծելով բազմաթիվ ստեղծագործություններ։ Ահա ինչպես է նա մեկնաբանում լորենու փայտի վրա արված այս եզակի աշխատանքների շարքը։
“Այս աշխատանքները կատարված են իկոնոգրաֆիայի և մանրանկարչության ավանդույթների հիման վրա։
Տեխնիկան հետևյալն է՝ փայտի տախտակի վրա /լորենու փայտ/ արվում է լեվկասի շերտ։ Պատկերը նկարված է փոշի /պիգմենտ/ ներկերով՝ իբրև սոսնձանյութ օգտագործված է ձվի դեղնուցի էմուլսիա։
Բովանդակության առումով ընդգրկում է եկեղեցական թեմատիկան՝ կատարված հայկական մանրանկարչության կանոնիկ ոճական առանձնահատկությամբ։
Սա յուրահատուկ սինթեզ է իկոնոգրաֆիայի և մանրանկարչության տեխնիկական կատարման առումով”։
Arsen Abrahamyan is one of the renowned and talented artists in his generation.
This painting conveys artist’s unique view in representing classical Bible theme.
Annunciation, also called Annunciation to the Blessed Virgin Mary or Annunciation of the Lord, in Christianity, the announcement by the angel Gabriel to the Virgin Mary that she would conceive a son by the power of the Holy Spirit to be called Jesus (Luke 1:26–38)
Reviews
There are no reviews yet.